Սլուցկին եւ Կիրիլ պատրիարքը
Ռուսաստանի Պետական Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Բաքվի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը փառաբանել էր Ալիեւին եւ հայտարարել, որ Ալիեւը լուծել է Ղարաբաղի հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել «Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ», ինչպես նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Սլուցկին Բաքվի շարքային խավիարակեր չէ, այլ Պետական Դումայի հանձնաժողովի նախագահ, այսինքն՝ արտահայտում է ՌԴ պետական դիրքորոշումը, լինելով Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ-ի ուղիղ հրահանգավորման տակ։ Սլուցկին 2008-ից ռուսական մամուլում տարբեր սկանդալային հետաքննությունների հերոսն է, սկսած սեռական ոտնձգություններից մինչեւ չհայտարարագրված ահռելի սեփականությունը Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս։
Սլուցկին գործում է Լավրովի եւ ՌԴ Արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի ուղիղ ենթակայությամբ, սերտ կապեր ունենալով Մոսկվայի պատրիարքի հետ։ Նշվում է, որ նա լայն կապեր ունի նաեւ այսպես կոչված «Ադրբեջանի լեռնային հրեաների», մասնավորապես՝ Գոդ Նիսանովի հետ, որն իր հերթին սերտ կապերի մեջ է Մոսկվայի պատրիարքարանի հետ եւ մասնակցել էր Կիրիլի եւ Ալլահշուքյուրի վերջին հանդիպմանը։ Վերջերս ռուսական համացանցում լրագրողական հետաքննությամբ պարզվեց, որ Սլուցկին շքեղ առանձնատուն ունի Թուրքիայի Բոդրում քաղաքում, որտեղ այս տարվա օգոստոսին իր հանգիստն էր անցկացրել Լավրովն իր «գաղտնի ընտանիքի» հետ։
Այս տարվա ապրիլին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամները Սլուցկիի գլխավորությամբ դեմ էին քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցը օրակարգ մտցնելուն։ Լավրով-Նարիշկին-Սլուցկի «թիմը» Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի եւ «հետպատերազմյա կարգավորման» գործընթացում իրականացնում է ՀՀ դիվանագիտական մեկուսացման եւ այլ գործառույթներ, որոնց թվում՝ Արցախի հայ եկեղեցիների յուրացման գործընթացը Մոսկվայի պատրիարքարանի կողմից։
0Comments