Իտալական Լամպեդուզա կղզու մոտ միգրանտներով նավ է խորտակվել։
Զոհվել է 41 մարդ. տեղեկացնում է BBC-ն։
Նավաբեկությունից փրկվածներից չորսը փրկարարներին պատմել են, որ նավում եղել է ընդհանուր առմամբ 45 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:
Նավը դուրս է եկել Թունիսի Սֆաքս քաղաքից, սակայն մի քանի ժամ անց շրջվել և խորտակվել է:
Թունիսի իշխանություններն ասում են, որ Լամպեդուզայից մոտ 130 կմ հեռավորության վրա գտնվող նավահանգստային քաղաք Սֆաքսը գրավիչ կետ է անօրինական միգրանտների համար, ովքեր վտանգավոր ճանապարհորդության են մեկնում Եվրոպայում ավելի լավ և անվտանգ կյանքի համար:
0Comments