Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետացել են բանկիր Բլումերը և միլիարդատեր Լինչը

Մանրամասներ
4

Ամերիկացի բանկիր Ջոնաթան Բլումերը՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահը, և նրա կինն անհետացել են Սիցիլիայի ափերի մոտ Bayesian զբոսանավի խորտակման հետևանքով, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Բլումերը միլիարդատեր Մայքլ Լինչի մտերիմ ընկերն է, որի անհետացման մասին տեղեկությունը հաստատել են Իտալիայի իշխանությունները։

Ավելի վաղ Corriere della Sera թերթը հայտնել է, որ զբոսանավը խորտակվել է Պորտիչելլո քաղաքի ափերի մոտ, զբոսանավում գտնվել է 22 մարդ, մեծ մասը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

Telegraph-ի տեղեկություններով՝ 1 մարդ զոհվել է, 6-ն՝ անհետ կորել։