Ոչ պետական մտածողությամբ մարդկանց կիլոմետրերով պետք է հեռու պահել պետությունից․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ

Փողը կա զենք վաճառող չկա ասողների համար՝

"Сделка между Россией и Северной Кореей была заключена при посредничестве словацкого торговца оружием Ашота Мкртычева, в результате чего администрация США наложила на него санкции"

Ամբողջ աշխարհում զենքի բիզնեսի մեջ շատ են Հայերը։ Եթե պետությունը նրանց հետ ճիշտ աշխատի մենք զենքի պակաս չենք ունենալու։ Մեկը կարա ասի Պատրոն Դավոն ինչի՞ է նստած։

Ամենամեծ հանցագործություններից մեկը, որը կատարվեց պատերազմի ընթացքում և շարունակվում է մինչ օրս՝ դա թայֆայական շահը պետական շահից վեր դասելն է։ Երբ Հադրութում քաոս էր ու բարձրաստիճան պաշտոնյաններին հարցնում էի ինչի գեներալ Օգանովսկուն չեք նշանակում Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, իսկական, իր ուսադիրներին համապատասխան գեներալ միայն նա է մնացել։ Ինձ պատասխանում էին թե գիտես Օգանովսկին ինչքան հանքեր է սեփականաշնորհել։

Կարևորը "թալանչիները" հանկարծ չհերոսանան, որ Հադրութը ընկավ, դա հեչ։ Այս նույն թեմայից է նաև Սմբատյանի կալանավորմումը։ Որ երկրին վնաս է տրվում, դա հեչ, կարևորը "թալանչի" են բռնել։

Սրանցից միակ սովորելու բանը՝ թե ինչպես չպետք է լինեն հաջորդ իշխանությունները։ Հերթական դասը՝ Ոչ պետական մտածողությամբ մարդկանց կիլոմետրերով պետք է հեռու պահել պետությունից։

Վահրամ Մարտիրոսյան