Ֆրանսիական հեղինակավոր Liberation պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել:
Հոդվածագիր Վերոնիկա Դորմանը նշում է, որ «Երեւանում ցուցարարները Փաշինյանին մեղադրում են դավաճանության, ԼՂ տարածքների զգալի մասն Ադրբեջանին զիջելու համար»: ԼՂ ռազմական գործողությունների վայրերից փախած մարդիկ կարծում են, որ «այս փաստաթուղթը վերջ է դնում սեփական հող վերադառանալու ցանկացած հույսին»:
«Նա դա թաքուն արեց, գիշերով, մարդականց ոչինչ չպատմելով: Դա դավաճանություն է»,-լսվում է բոլոր կողմերից,-«Փաշինյա՛ն, դավաճա՛ն, Փաշինյա՛ն, հրաժարակա՛ն տուր»,-բռունցքները վեր պարզած բղավում է ամբոխը: Ազատության հրապարակում մարդիկ համոզված են, որ Փաշինյանն իրենց դավաճանել է՝ վայր դնելով զենքն այն ժամանակ, երբ հայերը հաղթանակի ճանապարհին էին»,-Երեւանում տեղի ունեցող զարգացումները մեկնաբանելիս նշում է ֆրանսիացի լրագրողը:
«Մենք հակամարտության բեկման եզրին էինք, պետք էր հարձակում սկսել: Եվ հանկարծ նա ստորագրում է այդ կապիտուլյացիան: Տարօրինակ է…»,-Ստեփանակաերտի մի բնակչի խոսքը մեջբերում է Դորմանը:
Վերջինս նաեւ ընդգծում է, որ մարտի դաշտում իրականության եւ բնակչության շրջանում դրա ընկալման միջեւ անդունդը բացատրվում է նրանով, որ ռազմական գործողությունների ամենասկզբից Հայաստանում նաեւ թվերի կռիվ էր ընթանում. ամեն օր հայտարարվում էր մոտ երեսուն հայ զինծառայողի եւ ի հակադրություն դրան՝ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին:
«Այս համաձայնագիրը թիկունքից դանակով հարված է: Այս ինչ արեցին»,-լրագրողի հետ զրույցում ասել է մի կին, որն իր տանն արցախցի փախստանների է ապաստանել:
«Նրանք այլեւս չեն վերադառնա այնտեղ: Ինչի՞ համար, որ ապրեն՝ շրջապատված ադրբեջանցիներով: Նրան, որ իրենց կպաշտպանեն ռուսները, այս մարդիկ եւս չեն հավատում»,-եզրափակել է կինը:
Թարգմանությունը՝ 168.am-ի
0Comments