«Երևանի կենտրոնում մի կին թուրքերեն խոսելով, ժպտալով, ուրախանալով հայերի հետ խաղում է ջրոցի». Արման Աբովյան

Մանրամասներ

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրք֊ադրբեջանական ոհմակը սովամահ է անում Արցախը։

Թուրք֊ադրբեջանական ոհմակը կրակում է Հայաստանի ուղղությամբ։

Թուրք֊ադրբեջանական ոհմակը սպանում է և առևանգում է հայերին։

Թուրք֊ադրբեջանական ոհմակը հայտարարում է Հայաստանի ողջ տարածքը իրենց «պատմական տարածք»։

Թուրք֊ադրբեջանական ոհմակը նախապատրաստվում է հերթական ռազմական սադրանքների։

Երևանի կենտրոնում մի կին թուրքերեն խոսելով , ժպտալով, ուրախանալով հայերի հետ խաղում է ջրոցի։

Կարող է բոլորս ցնդել ենք, պարզապես մեզ դրա մասին չեն ասում, որ հանկարծ չնյարդանանանք։

Ուրի՞շ»։