ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլը քիչ առաջ ասում է՝ երբ իրեն ասում են՝ դու թուրք ես, ինքն ամենևին էլ չի վիրավորվում։ Դա իր համար վիրավորանք չէ։ Что и требовалось доказать.
Նիկո՛լ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է Կովկաս հայերին ցեղասպանելու։
Հիմա ի՞նչ փոխվեց։
Նենց ես խոսում, կարծես մենք ենք բայրաքթարներով թուրքերին խփել։
Քիչ էր մնում ասեր՝ Էրդողա՛ն ջան, ես քո փոքր ախպերն եմ, ինձ էլ ոմանք Հայաստանում են թուրք ասում։
Լավ հիշիր, Նիկո՛լ, պատմությունն ապացուցել է, որ նրանք ոչ մեկիս չեն խնայելու, այդ թվում՝ քեզ ու նրանց «կոշիկները լիզողներին»։
Հ. Գ. Մեզ հաղթել է ոչ այնքան արտաքին թշնամին, որքան ներքին թուրքն ու տականքը»։
0Comments