Նաթանյահուն կորցրել է գիտակցությունը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Մանրամասներ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն շաբաթ ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Շիբա» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք:

Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին:

Ինչպես հայտնում է Walla-ն, վարչապետը շտապօգնության բաժանմունք է հասցվել այն բանից հետո, երբ տանը կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունն ու վայր ընկել։ Սակայն հիվանդանոց հասնելիս, նա արդեն գիտակցության մեջ է եղել։