LIVE․ Փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք

Ուղիղ միացում | LIVE

ՀՀ փաստաբանների պալատը, պալատի վարչական շենքի մոտից մեկնարկել է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»,- նշված է տեքստում: