Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը կանդրադառնա դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: Այս մասին հայտնել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։
«Ամփոփիչ պաշտոնական հայտարարության մեջ կարտացոլվի դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտման մեր գնահատականը», – ասել Է Սմիթը ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աշխատել մի ձևակերպման վրա, որը չի լինի այն, ինչ ասվում էր 2008 թվականին:
Սմիթը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը Կիևի և ՆԱՏՕ-ի հետ քննարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Բացի այդ, նա հայտարարել Է ՆԱՏՕ-ի երկրների հայտարարությունը Ուկրաինային նոր երկարաժամկետ օգնություն հատկացնելու մասին։
0Comments