Մենք ունենք մեկ խնդիր․ Սրբազանի շարժման էությունը և արժեքը մեզ համար գոյաբանական է․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Ընդեմ դավաճանների ռեժիմի առաջացող շարժումների դեմ կիրառվող տեխնոլոգիան չի փոխվում։ Սկսած կապիտուլյացիայի գիշերվանից նույն տեխնոլոգիան է, և սրա էությունը կայանում է հետևյալում՝ ամեն կերպ գաղափարի ու երևույթների դիսկուրսը վերածել անհատ մարդկանց մասին բանբասանքների։

Կապիտուլյացիայի գիշերն էլ էին ինձ ասում՝ "դու տեսել ես ովքեր են կողքդ կանգնած", "բա դուխին", "բա ծեծը", ու այսպես շարունակ։ Եվ ոչ մի խոսք հարցի բուն էության մասին՝ որ մի ամբողջ երկիր ենք կորցնում, թշնամուն ռազմական ու դիվանագիտական անգնահատելի դիրքեր ենք նվիրում։ Չէ, ոնց, կարևորը դուխին էր։ Հիշեցնեմ, որ դիմադրությունից նոր՝ Տավուշում չհրաժարվեցինք, այլ հրաժարվել ենք սկսած 2020-ի նոյեմբերի 9-ից։

Սրբազանի շարժման մեջ էլ իհարկե կլինեն անընդունելի դեմքեր, բայց հարցի էությունը և արժեքը մեզ համար գոյաբանական է և պետք չէ շեղվել երկրորդային ու երրորդային կատեգորիաների վրա։ Մենք ունենք մեկ խնդիր՝

Ապրել մեր անկախ պետականություն ունեցող հայրենիքում որպես Հայ։

Իսկ գործող ռեժիմը փաստացի զրոյացնելով սուբյեկտայնությունը, բաց կերպով վերածվել է թուրքի վասալի։ Իսկ մեր բնօրաննը այլևս չի համարում հայրենիք։ Այս սրա դեմ է մեր պայքարը և սա պայքար է հանուն Ապրելու Իրավունքի։

Սրբազանին դեմ են՝ ադրբեջանցի ու հայ նիկոլականները։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան