Կառավարությունը որոշում է կայացրել փակել կանանց գեղեցկության սրահները

Մանրամասներ

Աֆղանստանցի կանայք զրկվեցին ևս մեկ ազատությունից: «Թալիբանի» կառավարությունը որոշում է կայացրել փակել երկրում կանանց գեղեցկության սրահները, ինչն առաջացրել է ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային հանրության բացասական արձագանքը:

Արգելքը վերաբերում է մայրաքաղաք Քաբուլին և բոլոր նահանգներին, ամբողջ երկրի սրահներին մեկ ամիս է տրվել՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։ Նման որոշման պատճառները չեն նշվում, սակայն այդ մասին հաղորդվել էր դեռ հունվարին։

Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանի կանայք աստիճանաբար զրկվում են իրենց իրավունքներից և հասարակության մեջ լիարժեք ապրելու հնարավորությունից: Ավելի վաղ նրանց արգելեցին հաճախել ավագ դպրոց և բարձրագույն կրթություն ստանալ, այնուհետև աշխատել մի շարք ոլորտներում և ճանապարհորդել առանց արական սեռի ներկայացուցչի ուղեկցության: Հիմա էլ կանայք զրկվում են գեղեցկանալու հնարավորությունից:

Աֆղանստանի աջակցության հարցով ՄԱԿ-ի առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել երկիրը փաստացի կառավարող «Թալիբան» շարժմանը վերացնել նոր արգելքը: