Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն, պարզվում ա, Արցախի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, ամենացածր օղակներից մինչև ամենաբարձր, վերջին շրջանում հաջողացրել են այսպես կոչված «ադրբեջանական անցակետով», ռուսների աջակցությամբ Հայաստան ճանապարհել իրենց ընտանիքները։
Ու այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենակարևորները, որ նման իրավիճակում արդյոք նման մարդիկ իրավունք ունեն պաշտոններ զբաղեցնելու Արցախում, ու երկրորդը, բա եթե այդտեղ ձեր ընտանիքների համար տեսնում եք խնդիրներ, բա շարքային մարդկանց ընտանիքներին դա չի վերաբերվո՞ւմ։
Թե՞, ինչպես միշտ, շարքային մարդիկ մարդ չեն։
Ընդ որում, իմ ասածը շատ հեշտ ա ստուգելը, կամ հաստատելը կամ հերքելը՝ հանեք վերից վար, թե նախարարներից մինչև ամենաստորին պաշտոնյայի ընտանիքը, այդտեղ են թե ոչ։
Առավել ևս, որ տարածքը փոքր ա, բոլորը իրար ճանաչում են։
Ընդ որում, սկսեք ստուգել Արայիկի ողջ ընտանիքից»:
0Comments