1. Այն զգացողությունը, թե Դուք նորից ապրում եք ձեր մանկական վախերը
Կնկատեք, որ հասուն կյանքում բախվում եք խնդիրների, որոնց դեմ պայքարել եք երեխա հասակում: Եվ չնայած առաջին հայացքից թվում է, թե Դուք դրանից դաս եք քաղել, իրականում նշանակում է, որ դուք սկսում եք գիտակցել, թե ինչու եք այդպես մտածում եւ զգում: Իսկ դա փոփոխությունների ուղղությամբ առաջին քայլն է:
2. «Շփոթվածության» եւ աննպատակայնության զգացումը
Շփոթվածության զգացումը իրականում այն բանի նշանն է, որ դուք սկսել եք ավելի ներկա լինել սեփական կյանքում: Դուք ավելի քիչ եք ապրում հիշողություններով եւ ապագայի մասին մտքերով եւ ավելի շատ եք ապրում ներկա ժամանակում: Քանի դեռ չեք սովորել դրան, ձեզ կթվա, թե ճանապարհից շեղվել եք: Բայց հիշեք, որ իրականում ամեն ինչ հակառակն է:
3. «Ուղեղի ձախ կիսագնդի» մթագնածություն
Երբ ավելի հաճախ օգտագործում եք ձախ կիսագունդը (ավելի հենվելով ինտուիցիայի եւ հույզերի վրա), Ձեզ կարող է թվալ, թե «ձախ կիսագնդի» գործառույթները սկսել են կորցնել իրենց նշանակությունը: Անսպասելիորեն սկսել եք դժվարություններ ունենալ այնպիսի բաներում, ինչպիսիք են կենտրոնացումը, կազմակերպվածությունը եւ մանր բաները հիշելը:
4. Իռացիոնալ ցասման կամ տխրության պատահական բռնկումներն այնքան են ուժեղանում, մինչեւ որ Դուք վերջ տաք դրանք անտեսելուն։
Հույզերը սկսում են պոռթկալ այն ժամանակ, երբ «որոշում են» ճանաչված դառնալ: Եվ մեր գործն է` վերջ տալ դրանց դեմ պայքարելուն եւ դրանց դիմակայելուն: Դրանց նկատմամբ իշխանություն ստանալու համար պետք է, փոխարենը, գիտակցել դրանք:
5. Քնի ռեժիմի խանգարում
Դուք սովորականից անհամեմատ ավելի շատ կամ քիչ կքնեք, Դուք կարթնանաք գիշերվա կեսին, որովհետեւ չեք կարողանում դադարել մտածել ինչ-որ բանի մասին: Դուք էներգիայով լի կլինեք կամ էլ լիովին ուժասպառ:
6. Տեղի են ունենում դեպքեր, որոնք փոխում են կյանքի սովորական ընթացքը
Դուք հանկարծ ստիպված եք տեղափոխվել, բաժանվել, կորցնել աշխատանքը, ջարդել մեքենան եւ այլն:
0Comments