Ուկրաինայի զինված ուժերը ահռելի կորուստներ են կրել հակահարձակման սկզբից ի վեր, ինչը վկայում է գործողության մոտալուտ ձախողման մասին, Judging Freedom յութուբյան ալիքին ասել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Ուկրաինական զրահատեխնիկայի հսկայական քանակություն է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զինվորականների կորուստներին, ապա այժմ, իմ հաշվարկներով, դրանք հասնում են մոտ ութի, ինը, նույնիսկ տասը մեկին»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ ուկրաինական ուժերի՝ առաջնագծի երկայնքով բեկում մտցնելու փորձերն անհաջող են եղել՝ օդային աջակցության բացակայության պատճառով, որը կարող էր պաշտպանել հետևակային և տանկային կազմավորումները։
Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերը նման հարձակումների համար անհրաժեշտ քանակությամբ շարժական հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգեր չունեն։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակման սկզբից ի վեր Ռուսաստանի անդառնալի կորուստները տասն անգամ ավելի քիչ են, քան թշնամունը, ինչը վկայում է Կիևի ծրագրերի ձախողման մասին։
0Comments