Զապորոժիեի շրջանում և ԴԺՀ-ի սահմանին ծանր մարտեր են․ Ռոգով

Մանրամասներ

Վրեմևսկու գագաթին շարունակվում են ծանր մարտերը, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։

«Զապորոժիեի ռազմաճակատի արևելյան մասում տիրող իրավիճակի մասին: Զապորոժիեի շրջանի և ԴԺՀ-ի միացման հատվածում շարունակվում են ծանր մարտերը: Առջևի հարձակումներում հաջողություն չունենալով՝ հակառակորդը փորձում է մեր ստորաբաժանումները շրջափակել Վրեմևսկի եզրին՝ հարվածներ հասցնելով եզրերից»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հետ են գրավել և պահում են Նեսկուչնոյե բնակավայրը։

«Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակման սկզբում հակառակորդին կարճ ժամանակով հաջողվել է մտնել նաև Նեսկուչնոյե, որից հետո հակագրոհով դուրս է մղվել այնտեղից: Գյուղը գտնվում է հարթավայրում, և այն հրետանային կրակի տակ պահելը հեշտ գործ չէ»,- ընդգծել է Ռոգովը։

Ուրբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակահարձակման մեկնարկի մասին։