Կոլումբիայում հայտնաբերել են երեխաների, ովքեր ավիաաղետից հետո 40 օր միայնակ մնացել են ջունգլիներում. ՖՈՏՈ

Մանրամասներ

Կոլումբիայի ջունգլիներում հայտնաբերել են վթարի ենթարկված Cessna 206-ի ուղևորներին՝ չորս երեխայի, որոնք վթարից հետո 40 օր միայնակ անցկացնել են անտառում։ Ինչպես գրում են Թերթը և  ՌԻԱ Նովոստին՝ այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։

«Ուրախ լուր ամբողջ երկրի համար։ 40 օր առաջ Կոլումբիայի ջունգլիներում կորած չորս երեխային ողջ են հայտնաբերել»,- գրել է Պետրոն։

Տեղական Tiempo թերթը, հղում անելով զինված ուժերում իր աղբյուրներին, գրել է, որ հայտնաբերված երեխաները, որոնք 13, 9, 4 և 1 տարեկան եղբայրներ են, ջրազրկված են և տուժել են միջատների խայթոցներից։ Հայտնի է, որ փրկված երեխաները վիտոտո բնիկ ցեղի ներկայացուցիչներ են:

Ավելի ուշ Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ երեխաները որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մասնագետների ուղեկցությամբ տեղափոխվել են մայրաքաղաք Բոգոտա։

Նշենք, որ օրեր առաջ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել էր, որ Կոլումբիայի զինված ուժերը Կակետա դեպարտամենտի ջունգլիներում ողջ են հայտնաբերել չորս երեխայի, որոնք վթարի ենթարկված Cessna 206-ի ուղևորներ են եղել և վթարից հետո 16 օր ստիպված են եղել միայնակ անցկացնել անտառում, սակայն մայիսի 18-ին նա ջնջել էր իր այդ գրառումը և մեկ այլ գրառմամբ հայտնել, որ տեղեկությունը չի հաստատվել։

Հիշեցնենք, որ Cessna 206 ինքնաթիռը մայիսի 1-ին երկրի հարավում գտնվող Կակետա դեպարտամենտում հաղորդել է շարժիչի խափանումների մասին և ահազանգ ուղարկել: Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ օդանավը հայտնաբերվել է ավելի քան 370 ժամ որոնումներից հետո: Օդանավում եղել է օդաչուի դին, սակայն վեց ուղևորը, որոնցից չորսը անչափահաս են եղել, ինքնաթիռի սրահում կամ մերձակայքում չեն եղել:

Ըստ Tiempo-ի՝ հետագայում հայտնաբերված երկու մարմինները պատկանում են երկրորդ օդաչու Հերման Մենդոզային և ուղևորներից մեկին՝ չորս երեխաների մայր Մագդալենա Մուկուտուիին:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում խուզարկուները հայտնաբերել էին ճյուղերից պատրաստված ապաստարան, մանկական շիշ և կրծած միրգ, ինչը նրանց ստիպել է եզրակացնել, որ երեխաները դեռ ողջ են: Փրկարարական գործողությանը մասնակցել են ուղղաթիռներ. դրանք թռչել են ջունգլիների վրայով և բարձր միացրել երեխաների տատիկի ձայնագրությունը, որում կինը թոռներին խնդրում է մնալ մի տեղում:

աաա