Հայտնի ռուս հեռուսատահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան իր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայաստան։ Այս մասին նա մի մի քանի հրապարակում է արել ինստագրամյան իր էջում։
Հայաստան այցի մասին իր առաջին հրապարակման մեջ հեռուսատահաղորդավարուհին նշել է ժամանման պատճառը։ «Եկել ենք՝ սեփական աչքերով և բոլոր 7 զգայարաններով համոզվելու, որ Հայաստանը հանգստի և զբոսաշրջության շքեղ վայր է։
Միևնույն ժամանակ, ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ և կպատմեմ։ Ես ձեզ համար մարգարտի պես կբացեմ Հայաստանը։ Մայրս, ի դեպ, երազում էր Հայաստան գալ։ Եվ ես սիրում եմ իրականացնել նրա երազանքները»,-գրել է Անֆիսան։
«Էքսկուրսավարների համար ես շատ տհաճ կերպար եմ։ Ես չեմ սիրում պատմություններ լսել պատերազմների, հողերի զավթման, շինարարության ամսաթվերի և այն մասին, թե ինչը ինչու և որ դարում է կառուցվել։
Ես հիանում եմ մարդկանցով և նրանց պատմություններով՝ սիրո, թշնամանքի, խորամանկության, հաշվարկի, հավատարմության, ընկերության պատմություններ։ Ես ուզում եմ ավելին իմանալ նրանց ապրելակերպի, ավանդույթների և հարաբերությունների մասին: Զբոսավարներին տարօրինակ հարցեր եմ տալիս։ Մարդկային ճակատագրերի պատմությունները հիացնում են ինձ»,-Գառնի իր այցի մասին հրապարակման մեջ գրել է Անֆիսան։
Նաև նաև տեսանյութեր է հրապարակել Հայաստանում իր այցելած մի շարք տեսարժան վայրերից, այդ թվում՝ Սևանավանքից։
0Comments