Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման պատճառով Սիրիայում իրավիճակը շարունակաբար սրվում է, իրականացվում է ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողություն։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման (ՍՀԿՀ) ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, առաջին կարգի կապիտան Օլեգ Իգնասյուկը:
Նշվում է, որ Սիրիային աջակցություն ցուցաբերելով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հրթիռառմբային հարվածներ են հասցնում անօրինական զինված խմբավորումների տեխնիկայի և կենդանի ուժի, կառավարման կետերի, պահեստների, ահաբեկիչների հրետանային դիրքերի ուղղությամբ:
Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 200 զինյալ, ծայրահեղականների ագրեսիան հետ մղելու գործողությունը շարունակվում է:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
0Comments