«Ես շատ վատ լուր ունեմ Արցախից. մի չարաբաստիկ ավտոբուս կա, և այդ ավտոբուսով թույլ են տալիս Արցախից դուրս գալ:
Դրա հետ արդեն խնդիր է առաջացել, և նկատելի է մարդկանց հոսքը: Շատերը կասեն՝ դա պանիկա է, շատերն էլ կասեն՝ դա այդպես էլ կա:
Մենք պիտի դա հասկանանք... երեք ու կես հազար տարի այդ հողում ապրելուց հետո էս ժողովրդին ուզում են հանեն»,-Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով. «Խնդիրը՝ Արցախը պահելու, Փաշինյանին հեռացնելն է, ուրիշ ձև չկա»:
0Comments