Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին

Մանրամասներ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այդ մասին Թրյուդոն հայտնել է «Թվիթերում» կատարած գրառման մեջ։

«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը մեր աջակցության մասին», -գրել է Կանադայի վարչապետը։

Հավելենք, որ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։