Գրին քարտի հերթին սպասող հայերի քանակն աննախադեպ է. Բաբայան

Մանրամասներ

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման ապագայի մասի՞ն էիք երազում 2018թ. փողոցները փակելուց, թե՞ 2021-ին կրկին Նիկոլին ընտրելուց, կարծում եմ ոչ:
Բոլորը խաբված գնացին կեղծ օրակարգերով, իսկ հիմա մտածում են՝ բա ինչո՞ւ ամեն ինչ սենց վատ գնաց:
Ասում էին՝ հեսա հայերը դրսում տները ծախում են, վերադառնան, այնինչ միայն գրին քարտի հերթին սպասող հայերի քանակը աննախադեպ է և գերազանցում է պատմական բոլոր ռեկորդները:
Ասում էին՝ թող միայն Սերժ Սարգսյանը հեռանա, տեսեք՝ ինչ ներդրումներ ենք բերելու, տնտեսությունը տեսեք ոնց է զարգանալու, այնինչ մարդիկ դեղի փող չունեն, հացի փող չունեն ու ապրում են ավելի վատ:
Ասում էին՝ Արցախը Հայաստանն է և վերջ իսկ այսօր ձեռքները լվացին նույն Արցախից:
Ասում էին՝ կոռուպցիան արմատախիլ է արված, բայց նույն իրենց կառավարությունից հաշվեք՝ քանի հոգի է դատվում կոռուպցիոն մեղադրանքներով:
Ընտրում էիք խաղաղ կյանք, ստացաք ՀՀ ներխուժած ու սահմաններին մեզ օր ու արև չտվող թշնամի»:

Վահան Բաբայան