Որքան էլ նիկոլական խմբակը գերագույն ճիգեր գործադրի, որպեսզի ՀՀ-ում որևէ գործընթաց, այդ թվում՝ իշխանության ձևավորումը, պայմանավորված չլինի Արցախով ու արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, որքան էլ փրփրակալած բերաններով հայտարարեն, թե Արցախի հարցի շահարկումն այլևս ոչ-ոքի իշխանություն չի բերելու ՀՀ-ում, այդուհանդերձ, իրերի դասավորությունը բոլորովին այլ է:
Ոչ թե սոցիալ-տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական և այլևայլ իրավիճակներով, այլ հենց արցախյան գործընթացներով ու դրանից ածանցվող իրողություններով է պայմանավորվելու ՀՀ-ում իշխանափոխությունը և նոր իշխանության ձևավորումը:
Եվ դա է հենց փրկության ուղին՝ թե՛ բարոյական, թե՛ պատմական, թե՛ ռազմաստրատեգիական, թե՛, իբրև այդ ամենի հանրագումար, ՀՀ պետականության հարատևումն ապահովելու առումով:
Սա փաստենք ու նորից հիշեցնենք՝ Արցախին դավաճանած իշխանությունը ՀՀ-ում լինելու է ՎՏԱՐԱԿ (ռուսերեն՝ изгой), և Արցախով է պայմանավորված լինելու ՀՀ իշխանափոխությունն ու նոր իշխանության ձևավորումը:
Ի դեպ, այս օրինաչափությունը պայմանավորված է ոչ միայն հայոց գոյութենաբանական սպառնալիքներով, այլև արտաքին բոլոր խաղացողների միանգամայն տրամաբանական հաշվարկներով ու մոտեցումներով:
Հ.Գ. «Առանց Արցախ չկա՛ Հայաստանի Հանրապետություն» կարգախոսը սոսկ զգացական, հայրենասիրական կամ պաթետիկ ձևակերպում չէ, այն բոլոր քննություններն անցած հայեցակարգ է»:
Վահե Սարգսյան
0Comments