Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից նոր հրթիռների արտադրության պատճառով: Այս մասին պետքարտուղարը հայտնել է իր թվիթերյան էջում:

«Իրանի կողմից հրթիռային վերջին գործարկումն ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ»,-հայտնել է Պոմպեոն:

Պոմպեոն նաև նշել է, որ Թեհրանն արհամարհում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևն ու ընդլայնում հնարավորությունները բալիստիկ հրթիռների մասով: