Հնդկաստանում 88 տարեկանում սատկել է աշխարհում ամենածեր էգ փիղ Դակշայանին, հայտնում է BBC-ն:
Տեղական իշխանությունները չեն կարողացել փղին մտցնել Գինեսի ռեկորդների գիրք, բայց նա դարձել է «փղերի տատիկ» կոչման պաշտոնական դափնեկիրը:
Նա անազատության մեջ է պահվել Հնդկաստանի Կերալա նահանգում եւ մի քանի տասնամյակ մասնակցել է ծիսակատարություններին եւ տաճարային երթերին: Մի քանի տարի առաջ, սակայն, նա «թոշակի էր անցել» եւ այլեւս հանրային միջոցառումներին չէր մասնակցում:
Դակշայանին վերջին տարիներին դժվարությամբ էր տեղաշարժվում: Ամեն ինչից զատ, նրա սննդակարգի մեջ էին մտցրել արքայախնձոր եւ գազար՝ նյութափոխանակությունը կարգավորելու համար:
Փետրվարի 6-ին փիղը դադարել է սնունդ ընդունել եւ շուտով սատկել է:
0Comments