Փետրվարի 8
Ես Եմ քո Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ: Վստահիր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահիր և մի վախենա: Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից: Ես քեզ չեմ մոռացել, քո օգնությունը տեղ կհասնի: Իրականացված կտեսնես ու կճանաչես Իմ Աստվածային Զորությունը:
Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում: Դու պետք է սպասես, Վստահես, Հուսաս և Ուրախանաս Ինձնով: Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր: Ես Եմ քո Զորությունը, քո Օգնությունը, քո կարիքները հոգացողը:
Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:
Տեր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան Պսակը Հաղթության: Բայց Իմ աշակերտներից ոչ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի՝ սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին: Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես Եմ քո կարիքները հոգում:
0Comments