Կարոտի ժամ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այն ժամանակ, երբ դուք կարոտում եք Ինձ, Ես գալիս Եմ վայրկենապես

ա
Օգոստոսի 7

Տեր, մեզ մոտ արի ու բժշկիր մեզ:

Ես Եմ ձեր Բժիշկը, ձեր Ուրախությունը ու ձեր Տերը: Հրավիրում եք Ինձ՝ ձեր Տիրոջը, որ ձեզ մոտ գամ: Բայց մի՞թե չգիտեք, որ Ես միշտ ձեզ հետ եմ: Ես մոտենում եմ ձեզ անձայն քայլերով: Այն ժամանակ, երբ դուք կարոտում եք Ինձ, Ես գալիս Եմ վայրկենապես:

Եթե գիտակցեիք Իմ Սերը, եթե իմանայիք ձեզ օգնելու Իմ Մեծ Ցանկությունը, այն ժամանակ պարզ կլիներ, որ Ես կարիք չունեմ թախանձագին խնդրանքի, որովհետև ձեր կարոտի ժամը՝ Իմ Գալու Ժամն Է: