Պուտինը խոստովանել է, որ դժվարությամբ կլսեր իր 2 ժամանոց ուղերձը Դաշնային ժողովին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի վետերանների հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքն անձամբ դժվարությամբ կլսեր Դաշնային ժողովին ուղղված իր երկժամյա ուղերձը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իհարկե, ամբողջը լսելը շատ դժվար է։ Գրեթե երկու ժամ։ Ես ինքս կդժվարանայի այս ամենը լսել, եթե ստիպված լինեի լսել։ Ավելի հեշտ է ասել, քան լսել»,- նշել է ՌԴ նախագահը։