Իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կինը, կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի պարկեշտության մասին օրենքը խախտելու համար։ հայտնում է Marca-ն։
Սաուդյան Արաբիան մուսուլմանական երկիր է, որն ունի խիստ կանոններ՝ հատկապես կանանց համար: Ջորջինան հանրության առաջ աբայա է կրում։ Սա հասարակ և ազատ զգեստ է, որը բնորոշ է Սաուդյան Արաբիային և կապված է մահմեդական կրոնի կանանց հետ:
Բայց, ինչպես հայտնում է աղբյուրը, նա կրել է բացվածքով զգեստ, որն էլ տուգանքի պատճառ կարող է հանդիսանալ:
2019 թվականին Սաուդյան Արաբիան ընդունել է պարկեշտության մասին օրենք։ Հասարակական վայրերում խորհուրդ է տրվում կրել լայն հագուստ, որը ծածկում է արմունկներն ու ոտքերը։ Խախտման համար նախատեսված է ֆինանսական տույժ։ Առաջին անգամ այն համարժեք է 25 եվրոյի:
0Comments