Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Մենք համակրում ենք Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է այս տարի թույլ չտալ լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,-հավելել են ՀԱՊԿ-ում։
0Comments