Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հեռուստատեսությունը՝ հերքելով սոցցանցերում տարածվող «փաստաթուղթը», ըստ որի՝ հեռուստաընկերությունը տարհանվում է:
«2023 թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ Արցախի Հանրապետության այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը:
![ա](/sites/default/files/inline-images/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8.jpg)
0Comments