«Կորինտիանսի» նախագահ Դյուիլիո Մոնտեյրո Ալվեսը հայտնել է, որ առաջարկ է արել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ նախքան նրա «Ալ Նասր» տեղափոխվելը:
«Մենք նրան առաջարկել ենք նույն աշխատավարձը, ինչ նա ուներ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պայմանագիրը նախատեսված էր երկու տարով։ Վեց կամ յոթ անգամ խոսել եմ Ժորժե Մենդեշի հետ։ Բայց «Ալ Նասրի» առաջարկը 20 անգամ ավելի մեծ էր:
Ես առաջարկ արեցի և նույնիսկ հույս ունեի, որ նա չի ընդունի այն։ Կատակում եմ․․․ Կարծում եմ, որ պետք է փորձեի։ Մենք պետք է ձեռք բերենք լավագույն խաղացողներին»,- ինչպես փոխանցում է «Արմսպորտը», այս մասին ասել է Դյուիլիո Մոնտեյրո Ալվեսը՝ ESPN-ին:
0Comments