Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Մանրամասներ
ա

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։

(Անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության, Վրույր Բարսեղյանն իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին»։

Աղբյուրը` Գարիկ Գալիկյան