Մինչ մենք բարձրաձայնում ենք արդեն մի քանի օր շրջափակման մեջ հայտնված Արցախի աղետալի վիճակի մասին, իմ մոտ տպավորություն կա, որ տարածաշրջանում զարգացումներն ընթանում են լրիվությամբ այլ ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Հավանականությունը շատ մեծ է, որ հաշված օրեր հետո մենք հայտնվենք աշխարհաքաղաքական ավելի մեծ ցնցումների էպիկենտրոնում: Այն, ինչ այսօր կատարվում է «կյանքի ճանապարհի» վրա, թող որ սխալված լինեմ, բայց դա միայն ՄԵԾ օպերացիայի փոքրիկ դրվագ է։
Աշխարհը ու, առավել ևս, մեր տարածաշրջանը եռման փուլում է, իսկ մենք զբաղված ենք չգիտեմ ինչով»,-նշել է նա։
0Comments