![ա](/sites/default/files/inline-images/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-%D5%AF%D5%A1%D5%BA-_1.jpg)
Արցախցի Իննա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հա՛յ եմ, Արցախցի։
Հիմա Արցախում եմ՝ իմ հայրենիքում, որտեղ արդեն իսկ 3-րդ օրն է, ինչ ես և բոլոր արցախցիներս շրջափակման մեջ ենք։
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով մենք կորցրել ենք միակ ճանապարհը, որը կապվում էր Հայաստանի հետ, ինչը նշանակում է, որ չկան դեղորայք, սնունդ և ապրուստի համար կենսական պայմաններ։
Գազը անջատեցին, շատ հավանական է նաև լույսի, ինտերնետ և հեռախոսակապի անջատումներ լինեն…
Մենք բոլորս հոգով ուժեղ ենք, մեզ անհնար է կոտրել, վախեցնել…
Թևաթափ եղած ենք, բայց ընկճված չենք։
Արցախը իմ հայրենիքն է և մենք զիջելու հայրենիք չունենք։
- Իսկ դո՛ւ «մարդասեր» աշխարհ, ասելիք չունե՞ս, հորդորելուց զատ»:
Աղբյուրը` Իննա Պապյան
0Comments