Ու իմացի՝ իրանց զոհվելուց հետո էլ են մարդիկ տժժալու նենց, ոնց դու ես հիմա տժժում

Մանրամասներ
ա

Երբ պետական մակարդակով է անբարոյականություն քարոզվում, շատ դժվար է դիմանալ գայթակղությանը։ Մանավանդ, եթե ներքուստ մի քիչ բոշա ես։ Էջումս նախորդ գրառմանս մեկնաբանություններում մեկը գրել էր. «Երկրում մի փոքր շարժ է լինելու, վերջապես մարդիկ ժպտալու են, երեխաները ամանորյա հեքիաթի մեջ են մտնելու, փորձում ենք առաջ գնալ, ապրել, մի կոտրեք մարդկանց ամանորյա հեքիաթը»։

Ի թիվս այլ բաների, պետության ու անհատի միջև տարբերությունը կայանում է նաև նրանում, որ պետությունը կարող է անհատին ստիպել լինել բարոյական և կարող է ստիպել, քաջալերել, որ դառնա հակառակը։ Այսինքն, եթե պետությունն ասի՝ «էս տարի տոնական միջոցառումները չեղարկում ենք, եվրոպացի էրեխեքին էլ հետ ենք ուղարկում տները, որովհետև մենք դեռ ձորերում մնացած անթաղ մարմիններ ունենք, մենք չկահավորված դիրքեր ու օր օրի լկտիացող թշնամի ունենք, չենք կարա մեզ սենց անհոգություն ու շռայլություն թույլ տալ», անհատներն ասելու են՝ ճիշտ ա, ինչ տոնի մասին ա խոսքը։ Բայց, երբ պետությունն ա ասում՝ «այ մարդ, գնացեք, ուրախացեք, ինչ եք դրել դարդ անում։ Դե պատերազմ ա, զոհեր էլ կլինեն, բա ինչ», շատերը դժվարությամբ են կարողանում դիմանալ գայթակղությանը։ Բայց պետությունը նաև մանր շրիֆտով ասու. «Նաֆյսկի Ձեր էրէխեքին նկարեք էտ բզկտված շենքի լույսերի ֆոնին, որովհետև հնարավոր ա մի 2 տարուց իրանք էլ զոհվեն էդ չկահավորված դիրքերում, էտ «խաղաղասեր» ազգի ձեռքով, գոնե մի 2 նկար կունենանք էս նոր տարուց, կնայեք, կհշեք, կլացեք հարևանի խփած սալյուտի ֆոնին։ Ու իմացի՝ իրանց զոհվելուց հետո էլ են մարդիկ տժժալու նենց, ոնց դու ես հիմա տժժում»։

Ես կոտորվա բացատրելով, որ էդ տղերքը չեն մահացել հիվանդությունից, դժբախտ պատահարից կամ ինչ որ բնական աղետից, որ դուք էլ ասեք՝ «դե իրանց ճակատագիրն էր տենց, ողորմի»։ Էտ տղերքը զոհվել են էս մի բուռ հողի սահմանները պաշտպանելով։ Իրանք բոլորն էլ ուզում էին իրենց տանը դիմավորել ամանորը, ոմանք՝ իրենց զավակների հետ, բայց չեն կարող, որովհետև սահմանին թշնամի կա, ով ամեն վայրկյան պատրաստ ա գա ու առանց աչքը թարթելու հենց հրապարակի մեջ կnտnրի բոլորին։ Իսկ ոմանք ասում են՝ դե զոհվել են, որ մենք կյանքը վայելենք։ Իսկ արդյոք վստա՞հ ես, քո ողորմելի կյանքն արժի՞ էնքան, որ էտ տղերքը զոհվեին դրա համար։ Իսկ դու բացի կյանքդ վայելելուց, ուրիշ ի՞նչ ես արել էտ զոհողությանն արժանի լինելու համար։ Ոչ մի բան։ Քեզ թվացել ա, թե տենց էլ պիտի լինի. պիտի զոհվեն, իսկ դու վայելես քո խղճուկ կյանքը։

Ասում ա՝ «վերջապես մարդիկ ժպտալու են»։ Իբր իր պեսները մի վայրկյան դադարել էին էլի ժպտալ, հիմա էլ առիթ ա, կցրվեն...

Մանկուրտներ....

Նյութի աղբյուր՝ 

https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02sEMC8Vcj9C8PrXkf3CMqykm7epyAQXWqxHKMBzKneb7 QwSreQrCYpp6dtU1s2gGNl