28 ներգաղթյալ է մահացել նավի խորտակման հետևանքով

Դեպքը տեղի է ունեցել Բահամյան կղզիների ափերի մոտ

Փետրվարի 3-ին Բահամյան կղզիներից ոչ հեռու ներգաղթյալներով լի նավ է խորտակվել, որի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, գրում է New York Times-ը: Նավի վրա գտնվող ևս 17 հոգի փրկվել է և գտնվում է ոստիկանության հսկողության տակ:
Հայտնի է, որ նավը դուրս է եկել Հայիթիից, սակայն հայտնի չէ՝ դեպի ուր է այն ընթացել: Ենթադրվում է, որ խոսքն ամերիկյան նավի մասին է, որը զբաղվում է գաղթականների ապօրինի տեղափոխությամբ:
Հայիթիում ԱՄՆ դեսպանությունը դեպքը «կյանքերի ևս մի ողբերգական կորուստ» է անվանել՝ ասելով, որ նավը զբաղվելիս է եղել մարդկանց թրաֆիքինգով: