«Հայաստան» խմբակցությունը միացել է Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթը պահանջող նախագծին
Հոկտեմբերի 07, 2025

«Հայաստան» խմբակցությունը միացել է Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթը պահանջող նախագծին

By Սեպտեմբերի 26, 2025 46

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը սեպտեմբերի 26-ին կայացած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի լսումների ժամանակ միացել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթը պահանջող նախագծին:

Այսպիսով, ՀՅԴ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը փոխանցել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները։

«Կա քաղաքական և իրավական հիմք և երկու խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներն էլ ստորագրել են ներկայացված ձևաթուղթը։ Մենք ակնկալում ենք մնացած ստորագրությունները հավաքել ողջամիտ ժամկետում, այդպիսով ապահովելով այս գործընթացի իրական մեկնարկը», - ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել։

«Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում մեր երկրի սահմանադրական կարգը բազմիցս խախտվել է։ Նիկոլ Փաշինյանի գործողություններին բնորոշ են պետական դավաճանության հատկանիշներ։ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու իրավական և քաղաքական հիմքերն անվիճելի են»,- հայտարարել է պատգամավորը։

Rate this item
(0 votes)

Լրահոս