Թուրքական մամուլը կոչ է անում Եվրոպային լսել Պուտինին
Հոկտեմբերի 07, 2025

Թուրքական մամուլը կոչ է անում Եվրոպային լսել Պուտինին

By Հոկտեմբերի 04, 2025 22

Թուրքական dikGazete պարբերականը կոչ է արել եվրոպական երկրների ղեկավարներին ուշադրություն դարձնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումներին, որոնք նա հնչեցրել էր «Վալդայ» միջազգային ակումբի նիստում։

Թուրքական թերթը գրել է, որ Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրոպայի տնտեսական վիճակը վատթարացել է, և դրա հիմնական պատասխանատվությունը կրում են հենց եվրոպացի ղեկավարները, մինչդեռ դրա գինը վճարում են սովորական քաղաքացիները։ Հոդվածում նշվում է նաև, որ նախկինում եվրոպացի զբոսաշրջիկները հաճախ էին հանգստանում Թուրքիայի ռեզորտներում, սակայն այժմ նման երևույթն արդեն հազվադեպ է հանդիպում։

«Եվրոպացիները պետք է լսեն Պուտինի խոսքերը և զգուշացումները։ Ինչպես ընդգծել է Պուտինը, Եվրոպան թուլանում է և կորցնում իր արժեքները», – գրում է թերթը։ Ավելի վաղ բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերքյուրիսը հայտարարել էր, որ «Վալդայում» Պուտինը հանդես եկավ որպես առաջնորդ, որը զգում է իր գերակայությունը ստեղծված իրավիճակում։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 04 Հոկտեմբերի 2025 16:53

Լրահոս