Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ
Հունիսի 16, 2025

Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։

«Փաստինֆո»ն արդեն տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այլ խոսքով՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։

Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկությունը՝ փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի, Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի, չեն կարող հայտնել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ