Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան
Հուլիսի 16, 2025

Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

By Հուլիսի 05, 2025 83

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:

Վարչապետը՝ շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավոր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:

«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանին շքամուտքում ծեծել են (վիդեո)

Արևմուտքը Իրանի համար վերջնաժամկետ է սահմանել օգոստոսի վերջը՝ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար

Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը կայացել է․ չափագրումն ավարտված է

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը դիմել է Փաշինյանին

Եկեղեցին դարձրել են «Իսլամական պետության» ֆիլիալը, գլուխ են կտրում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Թրամփը Լոս Անջելեսից հետ է քաշում Ազգային գվարդիայի հազարավոր զորքերը

Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը հետ են պահանջում

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում

Թրամփը չի պատրաստվում Ուկրաինային JASSM հեռшհար հրթիռներ մատակարարել

100 գրա՞մ, թե՞ կիլոգրամ. օգոստոսի 1-ից Հայաստանի խանութները պետք է ճշգրտեն գնապիտակները

ԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ

Հայաստանում կսահմանափակվեն անհատական զեղչերը

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին նախընտրում է մարզվել 100,000 դոլար արժողությամբ ադամանդներով