Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը
Հուլիսի 31, 2025

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

By Հուլիսի 04, 2025 115

Հնդկաստանը մտադիր է մաքսատուրքեր սահմանել որոշ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ կողմից ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման սակագների բարձրացման։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Առևտրի համաշխարհային կազմակերպություն ուղարկված Հնդկաստանի ծանուցմանը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի նոր սակագները կանդրադառնան Հնդկաստանից տարեկան շուրջ 2.9 միլիարդ դոլարի ներմուծման վրա, ինչի հետևանքով ամերիկյան ապրանքներից գանձվելիք մաքսատուրքերի ծավալը կհասնի 723.75 միլիոն դոլարի։

Հնդկական կողմը պնդում է, որ ԱՄՆ-ի սակագնային որոշումները միակողմանի քայլ են՝ նպատակաուղղված ԱՄՆ արդյունաբերության պաշտպանությանը, ինչը խտրական ազդեցություն է ունենում հնդիկ արտահանողների վրա։

Հնդկաստանն այս առնչությամբ պաշտոնապես դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ առաջարկելով սկսել երկկողմ խորհրդակցություններ՝ կապված ԱՄՆ-ի կողմից մարդատար մեքենաների, թեթև բեռնատարների և ավտոպահեստամասերի վրա սահմանված մինչև 25 տոկոս սակագների հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օտարերկրյա վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ-ում

Թեհրանի պատասխան գործողությունների աշխարհագրությունն ու մարտադաշտը կարող են փոխվել․ Mehr

Կալիֆորնիայում ամերիկյան F-35 կործանիչ է կործանվել (տեսանյութ)

«Եվրաեռյակի» հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կորցրել են իմաստը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի 25 ուղևորի հոսպիտալացրել են

Իրանի դեմ Թրամփի վարչակազմը կիրառել է պատժամիջոցների իր ամենամեծ փաթեթը. ֆիննախ

ՀԴԲ շենքում այրման պարկերում հայտնաբերվել են Թրամփի և ՌԴ–ի միջև կապերի հետաքննության հազարավոր փաստաթղթեր. Fox News

Ռուսական զորքերը գրոհել են Կիևը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով

Ռուսաստանը հարված է հասցրել Կիևին. վեց մարդ զոհվել է

Չինաստանը ակտիվորեն կաջակցի Հայաստանի՝ ՇՀԿ-ին միանալու ջանքերին․ Դեսպան Լի Սինգվեյ

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի 12-օրյա պատերшզմի ընթացքում Իրանի կրած վնասները. Արաղչի

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար․ նախարար

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 31-ին

Թրամփը նախազգուշացրել է Մեդվեդևին. «Զգո՛ւյշ եղիր խոսքերիդ մեջ»