Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը
Հուլիսի 30, 2025

Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը

By Հուլիսի 04, 2025 108

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու` Դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով մասնավորապես նշեց. «Ամեն ինչ պարզ է, բնականաբար, դուք հաշվի չէիք առնելու երեք պատերազմ անցած, Արցախի, Հայաստանի զինված ուժերի ղեկավար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը և հարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի և բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը վստահ եմ՝ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չեն մասնակցի»:

Ապա «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդագրի քննարկմանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին: Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս անգամ ինքը որևէ ձևով որևէ գրություն չի ստացել, որ Սեյրան Օհանյանը չի մասնակցի նիստին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայ բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը

ՀՀ–ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներով քրեական վարույթներն ավելացել են

Սարիկ Մինասյանը կարող է նշանակվել ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն

Ալբերտայի իշխանությունները կոչ են արել հաստատել Կանադայից անջատվելու մասին հանրաքվեի հարցը

ՌԴ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի զորավարժարանին

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Ջրաբերի ավազի հանքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Եկատերինբուրգում հետախուզման մեջ է հայտնվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը

Մելանյան հավանում է Պուտինին. Թրամփ

Կամչատկայի երկրաշարժից առաջացած ցունամին հասել է Կալիֆոռնիայի ափեր

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ

Զելենսկու քաղաքականությունը լվացքի մեքենա է․ եվրապատգամավոր

Թրամփը հրամայել է «զբաղվել Զելենսկիով»

Զանգեզուրը մեր կարմիր գիծն է․ Իրանի խորհրդարանի անդամ

Երբ կմեկնարկի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը