Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր կայքում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք օրենքի համաձայն պետք է անցկացվեին հոկտեմբերին, չեն կայանա երկրում գործող ռազմական դրության պատճառով։
«Հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենում միաժամանակ ամբողջ երկրում՝ տեղական խորհուրդների և նախագահների լիազորությունների հինգերորդ տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը. դրանք պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերին։ Երկրում ռազմական դրություն է, որի ընթացքում ընտրություններ չեն անցկացվի», - ասվում է հայտարարության մեջ։