Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ Գալյան. Civilnet.am
Նոյեմբերի 04, 2025

Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ Գալյան. Civilnet.am

By Հուլիսի 29, 2025 124

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ 

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։ 

Նախարարն ընդգծել է, որ ներդրումային վեճի բովանդակությունը հանգում է այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է վնաս պատճառել սեփականատերերին։ Սակայն, ըստ նրա, պետության նպատակը վնաս պատճառելը չէ։ 

«Պետությունը վնաս պատճառելու ցանկություն չունի, պետությունը հակառակի ցանկությունն ունի։ Եթե պետությունը խոսում է այն մասին, որ ուզում է վնասները նվազեցնել, ռիսկերը կառավարել, հնարավոր կոլապսը կանխարգելել, սաբոտաժը կանխարգելել, միտում չի կարող լինել վնաս պատճառելու սեփականատիրոջը»,- ասել է Գալյանը։ 

Նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։

«Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նա։ 

Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում հուլիսի 22-ին հրատապ վճռով որոշում է կայացրել հօգուտ Սամվել Կարապետյանի, որը հայց էր ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ-ի բռնագրավման հետագա քայլերից։ 

Գալյանը պարզաբանել է, որ Նյու Յորքի կոնվենցիան ներպետական դատարաններին թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»։

«Մենք գործ ունենք օրենքի կիրառության հետ։ Այդ օրենքը ինչի՞ մասին է։ Այսինքն՝ ինքը ապահովում է, ըստ էության, հանրային կարգը կամ գոնե բխում է հանրային կարգի ապահովման սկզբունքից, և սա գուցե հիմք է, որպեսզի որոշումը կատարման ենթակա չլինի»,- ասել է նա։ 

Ըստ նախարարի՝ կառավարությունը չի կարող կանխորոշել, թե ներպետական դատարանները կճանաչեն արդյոք այդ որոշումը պարտադիր կատարման ենթակա, սակայն իրավական ընթացակարգը հստակ է. «Կամավոր կերպով չկատարելու պարագայում կողմը կարող է դիմել ներպետական դատարան, որպեսզի այդ որոշումը պարտադիր կերպով հարկադրաբար կատարվի։ Եվ կա հիմք, կոնվենցիոն իմաստով, ըստ որի այդ որոշումը կարող է նաև չկատարվել»։ 

Գալյանն ընդգծել է, որ ներկայում կիրառվող կարգավորումները ՀԷՑ-ի պետականացման մասին չեն։

«Ես կարող եմ մի բան շեշտադրել, որ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, պետականացման մասին չեն, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն»,- ասել է նա։

Նա հավելել է, որ ազգայնացման վերաբերյալ դրույթները վաղուց ներառված են Հայաստանի օրենսդրական համակարգում․ «Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ազգայնացման հնարավորություն, իսկ Սահմանադրությունը նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն։ Սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հատուցելի տարբերակով»։ 

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն հանրության շրջանում հայտնի է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) պետականացմանը միտված նախագիծ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար