ՄԱԿ-ը հայտարարել է Եվրոպայում միգրացիայի աճի մասին
Սեպտեմբերի 03, 2025

ՄԱԿ-ը հայտարարել է Եվրոպայում միգրացիայի աճի մասին

By Հուլիսի 28, 2025 87

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) վարչության բյուջեի «աղետալի» կրճատումները, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, հանգեցրել են դեպի Եվրոպա միգրացիայի աճի: Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ ՓԳՀ վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։

ՄԱԿ ՓԳՀ վարչության բյուջեն կտրուկ կրճատվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը պակասեցրեց ԱՄՆ-ից ՄԱԿ-ին հատկացվող ֆինանսավորումը՝  երկու միլիարդ դոլարից հասցնելով մոտավորապես 390 միլիոն դոլարի։ Բացի այդ, կազմակերպությանն իրենց ֆինանսական աջակցությունը կրճատել են Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։

«Դոնորների կողմից մեզ պարտադրված բյուջեի կրճատումներն աղետալի են, այդ թվում նաև այս (խմբ.՝ միգրանտների) հոսքերի կառավարման տեսակետից», – նշել է Գրանդին։

Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ Սուդանից փախստականները շարժվում են դեպի հյուսիս՝ Եվրոպայի կողմը, այլ ոչ թե դեպի հարևան Չադ, որտեղ ավելի վաղ շատերին օգնություն է ցուցաբերվել։ Այս առումով «շատ ավելի շահավետ կլինի ներդրումներ կատարել» այն երկրներում, որտեղ արդեն գտնվում են փախստականների մեծ խմբեր, օրինակ՝ Չադում, Իրանում կամ Քենիայում, հայտարարել է նա։

Ըստ FT-ի՝ ԵՄ-ն աշխատում է Աֆրիկայից միգրացիայի հետագա սահմանափակման վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում մայիսի 2-ին առաջարկել է ամբողջությամբ դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ֆինանսավորումը՝ դրանք համարելով անարդյունավետ և անարդարացիորեն թանկ Միացյալ Նահանգների համար։ Նա նաև առաջարկել է դադարեցնել պարտավորությունների մեծ մասը և բոլոր կամավոր վճարումները ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ ԱՀԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև կազմակերպության կանոնավոր բյուջեին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը համարել են երկրի «ներքին գործընթաց»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայում գործարկվել է առաջին անօդաչու տրամվայը

«Սիսական» ջոկատի հրամանատար «Աշոտ Երկաթը» ազատազրկվել է

Ալիևը և Փաշինյանը իրավասու չեն Արցախի 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին

Արարատի մարզում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավոր

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն. Պենտագոնի ղեկավար

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

Հարկ է անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված մնացած անձանց. Մայր Աթոռ

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանը սպասում է Թրամփի պատասխան այցին

Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյայի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը

Կա մինչև 150 տարի ապրելու հնարավորություն. Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները խոսել են երկարակեցութան նորագույն մեթոդների մասին

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Բաքվում պահվող հայերի շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր. Սիրանուշ Սահակյան

Ապակու կտոր` Transavia-ի ինքնաթիռի դռան արանքում. Փարիզ-Երևան չվերթի հետքերով. Hetq.am

Հայաստան-Չինաստան համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. տեղի է ունեցել Փաշինյանի և ՉԺՀ փոխնախագահի հանդիպումը. Տեսանյութ