Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի հարավային շրջանները
Դեկտեմբերի 17, 2025

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի հարավային շրջանները

By Հունիսի 06, 2025 203

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանում գտնվող մի քանի բնակելի շենքեր իսրայելական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կողմից ենթարկվել են ավելի քան քսան ավիահարվածի։

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմը, որը պնդում է, թե թիրախավորել է անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, մերժել է Լիբանանի պաշտոնական խնդրանքը՝ հրադադարի մոնիթորինգի հանձնաժողովի միջոցով ստուգելու Իսրայելի մեղադրանքները և վիճելի շենքերը։

Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Ջոզեֆ Աունը խստորեն դատապարտել է մայրաքաղաք Բեյրութի ծայրամասում Իսրայելի ագրեսիան՝ ընդգծելով, որ «միջազգային համաձայնագրի, ինչպես նաև միջազգային և մարդասիրական օրենքների և բանաձևերի հիմնական սկզբունքների այս ակնհայտ խախտումը՝ կրոնական տոնի նախօրեին, դատապարտող ապացույց է այն բանի, որ հանցագործը մերժում է կայունության, կարգավորման և արդար խաղաղության պահանջները մեր տարածաշրջանում»: Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԻՊԲ-ի ուժերը կործանիչներով ճշգրիտ հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններում և հարավային Լիբանանում անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման ստորգետնյա վայրերին։

Հայտարարության համաձայն՝ թիրախավորված վայրերն օգտագործվում են «հարձակման, հետախուզական տվյալներ հավաքելու և «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները բարելավելու համար»։Ըստ ԻՊԲ-ի՝ «գործողությունից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար», և Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերի բնակիչների հարվածներից առաջ տարհանման կոչ է արվել։

«Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագրին, Իսրայելի բանակը նկատել է, որ ահաբեկչական «Հեզբոլլահ»-ի օդային ստորաբաժանումն (127) աշխատում է հազարավոր անօդաչու թռչող սարքեր արտադրելու վրա՝ իրանական ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարությամբ և ֆինանսավորմամբ», – գրել է Իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային X-ում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է շարունակել ագրեսիան Լիբանանի դեմ, եթե իշխանությունները չզինաթափեն «Հեզբոլլահ»-ին։

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, վիրավորվել՝ ևս 17 000-ը։ 

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին

Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարար

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը

Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին

Եվրոպան կստեղծի հանձնաժողով՝ Ուկրաինայում մարտակшն գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար

Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի

Ինքնակամ կառույցները հնարավորություն կտրվի օրինականացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ռազմական փորձագետը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն խաղաղության ձգտում Ուկրաինայում

Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը հիերարխիայում ավելի ցածր դիրքում է, քան նրա մերձավոր շրջապատը. FT

Թուրքիան և Հունգարիան մտադիր են երկկողմ առևտուրը հասցնել 10 մլրդ դոլարի

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

Վստահ ենք՝ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին. ՌԴ ԱԳՆ

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ