Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Նոյեմբերի 09, 2025

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

By Մայիսի 24, 2025 399

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայից պահանջել է հետ կանչել ՀԿ-ների և լրատվամիջոցների արտասահմանյան ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված վիճահարույց օրինագիծը՝ արտաքին միջամտության դեմ նոր քաղաքական արշավի շրջանակներում։

Քննադատները մտավախություն ունեն, որ «Հասարակական կյանքի թափանցիկություն» անվանումով օրենքի նախագիծը, որը մայիսի 13-ին ներկայացվել է խորհրդարան, Հունգարիայի կառավարությանը լայն լիազորություններ կտա մամուլը և քաղաքացիական հասարակության քննադատական կարծիքները ճնշելու համար։

Օրենքը թույլ կտա իշխանություններին ցուցակագրել արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, եթե կառավարությունը դրանք սպառնալիք համարի ազգային ինքնիշխանությանը, և սառեցնել ֆինանսավորումը։ Նախատեսվում են լուրջ տուգանքներ, եթե միջոցները շարունակեն ստացվել արտասահմանյան աղբյուրներից։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ գործադիր մարմինը տեղյակ է օրինագծի մասին և ուշադիր հետևում է դրա զարգացմանը։

«Հանձնաժողովը մեծ մտահոգություններ ունի այս նախագծի վերաբերյալ։ Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, դա կդառնա ԵՄ սկզբունքների և օրենսդրության լուրջ խախտում։ Ուստի մենք խնդրում ենք այս նախագիծը հանել օրենսդրական գործընթացից։ Մենք առանց վարանելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, եթե այս նախագիծն ընդունվի։ Հանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս քաղաքացիական հասարակության դերին և հավատարիմ է մնում միավորումների ազատության պաշտպանությանը և ողջ ԵՄ-ում դրանց աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ ֆինանսավորման հասանելիության առումով»,- հայտարարել է զրուցակիցը։

ԵՀ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական միության դատարան՝ Հունգարիայի դեմ հայցով, քանի որ գտել է, որ Ինքնիշխանության հարցերով վարչության ստեղծման մասին օրենքը և դրա գործունեությունը խախտում են ԵՄ օրենսդրությունը։

Այս շաբաթ մի խումբ եվրապատգամավորներ Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ սառեցնել ԵՄ կողմից Հունգարիայի ֆինանսավորումը՝  օրենքի գերակայության սկզբունքից վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության ենթադրյալ նահանջի պատճառով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ Chengdu J-10C կործանիչներ ձեռք բերելու շուրջ. Sepah Pasdaran

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ» լրատվամիջոց

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան

Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Շաթդաունը ԱՄՆ–ի տնտեսությանն սպասվածից ավելի մեծ վնաս կհասցնի. Սպիտակ տուն

Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան

Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին․ Էրդողան

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի սահմանին 800 000 զինծառայող տեղակայելու հավանականության մասին

Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ․ Էրդողան

Ալիևը «հաղթանակի պարադի» ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ են խմելու

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18, 19 թվականներին, ուրեմն այո դա իմ սխալն էր, որ դա չեմ արել․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմը կանխելու մասին

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Օրբանը Թրամփին օգնություն է առաջարկել Ուկրաինայում կարգավորման հասնելու հարցում