Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել. «Հետք»
Հոկտեմբերի 30, 2025

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել. «Հետք»

By Մայիսի 21, 2025 183

«Հետք». Վարչապետի եղբորորդին մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել 2023-ի մայիսին, երբ դեռ «ՉերՎուդ» ընկերության փայատեր էր, Սիփան Փաշինյանն Ուկրաինայում գրանցվել է որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր: Գործունեության տեսակը մեկն է՝ ավտոմեքենաների տեխսպասարկում եւ նորոգում: Ընդ որում՝ այս դեպքում Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշված է Հայաստան եւ ոչ թե Ուկրաինա:

Որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր՝ ԱԺ նախկին պատգամավորը գրանցվել է Ուկրաինայի պարզեցված հարկման համակարգի 2-րդ խմբում, ինչը նշանակում է, որ նա կարող է աշխատանքի ընդունել մինչեւ 10 հոգու: Մյուս կողմից՝ նրա տարեկան եկամուտը չի կարող գերազանցել 5.921.400 ուկրաինական գրիվնան (ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 55 մլն դրամի): Պարզ չէ, թե որքան եկամուտ է ստացել Սիփան Փաշինյանը 2024 թվականի ընթացքում, սակայն հայտնի է, որ նա վճարել է 37.600 գրիվնա (350 հազ. դրամ) ընդհանուր հարկ: Եթե «ՉերՎուդ» ընկերության տվյալների մեջ Ս. Փաշինյանի հասցեն նշված էր Դնեպրի հերոսների 23 շենքը, ապա ֆիզանձ-ձեռնարկատեր գրանցվելիս նա նշել է Չերկասիի Կազացկայա 9/1 հասցեն, որը եւս նորակառույց բարձրահարկ է:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի