ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ
Սեպտեմբերի 04, 2025

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

By Մայիսի 02, 2025 289

ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ պետծառայողները բյուջետային միջոցներ են ծախսել երեկույթների համար շքեղ հյուրանոցներ և մարզադաշտեր վարձակալելու նպատակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք, ըստ էության, երեկույթներ են կազմակերպել հարկատուների փողերով։ Նրանք (պետծառայողները. խմբ.) քչից են սկսում (գողանալ. խմբ.)։ Սկզբում, որպես կանոն, խարդախությունը տեղի է ունենում փոքր մասշտաբով, և նրանք փորձում են թաքցնել դա, այնուհետև տարեցտարի, եթե ոչ ոք չի կանգնեցնում նրանց խարդախությունը, ավելի անամոթ են դառնում և ամեն տարի ավելի ու ավելի շատ են գողանում, և ահա նրանք բառացիորեն մարզադաշտեր են վարձակալում (երեկույթների համար. խմբ.)»,- հայտարարել է գերատեսչության ղեկավար Մասկը «Fox News» հեռուստաալիքի եթերում։

DOGE-ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ գերատեսչությունը նոր կանոն է մտցրել. այժմ բյուջեից գումար վերցնելու առաջ պետական ծառայողները պետք է անդորրագիր ներկայացնեն։ Ինչպես նշել է գերատեսչության աշխատակիցը, դրանից հետո որևէ մեկն այլևս գումար չի վերցրել։

Գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ պատմել է, որ ԱՄՆ փոքր բիզնեսի կառավարման վարչությունը վարկեր է տրամադրել 120 տարեկանից բարձր անձանց, թեև, ինչպես նշել է Մասկը, ԱՄՆ-ում ամենատարեց մարդը 114 տարեկան է: Բացի այդ, դեպարտամենտի աշխատակցի խոսքով, վարկեր են տրամադրվել 11 տարեկանից փոքր երեխաներին և դեռ չծնված մարդկանց: Մասկի խոսքով՝ նման մարդկանցից մեկը «ծնվել է» 2165 թվականին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված և Իլոն Մասկի գլխավորած Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նպատակն է կրճատել անարդյունավետ ծախսերը և վերակազմավորել դաշնային գործակալությունները։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը ԱՄՆ կառավարության կողմից «շոկային» ծախսեր է բացահայտել, որոնց համար Կոնգրեսը թույլտվություն չի տվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին զրուցել Պուտինի հետ

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկшյին ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

The kiss everyone is talking about: The Bridgerton Star and the mysterious businessman

Թրամփը քննարկում է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Կիևը հրաժարվել է Մոսկվայում Պուտին-Զելենսկի հանդիպումից

Sabrina Carpenter reveals the sexy secrets of her new album

Adult pacifiers: A strange trend that is taking over China and the US

Elon Musk's transgender daughter has to cover up when she goes out

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է

Ռուսաստանի զինվшծ ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր